Լինում են, չեն լինում երկու ուսանող եղբայր են լինում:
Մանաս
Սիմոն
Առավոտյան դուրս էգրում հաշիվները, որ առաքիչները ապրանքը ստանան պահեստից և առաքեն խանութներ։
Որոշում են՝ փոքրը մնա տանը, մեծը գնա արձակուրդի ժամանակ մի ընկերությունում ժամանակավոր աշխատանքի ընդունվի:
Մտածում են` ինչ անեն, որ գումար աշխատեն:
Կաշխատես ինձ մոտ մինչև հերթական հարկային ստուգումը։
Այսինքն` երեք ամիս։
Կպատրաստես բոլոր փաստաթղթերը և հաշվետվությունները։Վերջում, երբ կավարտվի ստուգումը, կստանաս գումարը՝ 1000 ԱՄՆ դոլար։ Կկնքենք համապատասխան պայմանագիր։
Բայց կա մեկ պայման՝ չխզել պայմանագիրը մինչև հարկային ստուգման ավարտը։ Խզող կողմը վճարում է տուգանք՝ 1000 դոլար։
Տուգանք․․․Դե լավ, կաշխատեմ երեք ամիս։ Ինչ էլ լինի պայմանագիրը չեմ ընդհատի․․․
Հաջորդ օրը նա անցնում է աշխատանքի։
Պատրաստում է հաշվետվությունները պահեստի մնացորդների, առաքված ապրանքի, պարտավորությունների և այլնի մասին։
Պատվիրում է ապրանքի նոր խմբաքանակ։ Եվ այդպես անվերջ․․․
Ամբողջ օրն աշխատում է առանց ընդմիջման մինչև ուշ երեկո։ Իսկ, երբ պատրաստվում է գնալ տուն․․․
Այդ ու՞ր: Նախորդ երեք տարիների վաճաոքի հաշիվները գտի՜ր և դրանց հիման վրա հաշվետվություն պատրաստի՜ր։
Բայց աշխատանքային օրը վաղուց ավարտվել է, ես պիտի գնամ տուն․․․
Կանե՜մ առավոտյան։ Գիշերվա կեսին այդ հաշվետվությունը Ձեզ ինչի՞ համար է պետք։
Կատարի՜ր և վե՜րջ։ Քո աշխատանքային պայմանագրում ժամեր նշված չեն։ Դու այն այդպես ես ստորագրել։ Իսկ, եթե քեզ դուր չեն գալիս աշխատանքային պայմանները, կարող ես ընդհատե՜լ պայմանագիրը և վճարել տուգանքը։
Եվ այսպես աշխատեց մինչ առավոտ, առանց հանգստի, որ աշխատանքն ավարտի։
Իսկ, երբ լուսաբացին որոշեց գնալ տւն մի քիչ քնելու, տնօրենից նոր հաղորդագրություն ստացավ։
BZZZZT
Երկու ժամից կմոտենան առաքիչները հաշիվ-ապրանքագրերի հետևից։ Պիտի՜ բոլորը պատրաստես։
Այսպես աշխատել հնարավոր չէ՜․․․
Վերադառնում և նորից աշխատում է։ Իսկ, երբ գալիս է տնօրենը․․․
Ո՜չ։ Ի՞նչ տուն գնալ։ Վերջին երեք տարվա պայմանագրերը վերցրու և հաշվի՜ր յուրաքանչյուրից ստացված հասույթը։ Երեկոյան պիտի պատրա՜ստ լինի։
Ես ամեն ինչ արեցի, կարո՞ղ եմ մի քանի ժամով տուն գնալ, այսպես հնարավոր չէ աշխատել․․․
Ի՞նչ․․․
Դա մի քանի օրվա աշխատանք է։ Ես աշխատել եմ ամբողջ օրը և գիշերը, ինձ հանգստանալ է պետք․․․
Քեզ ինչ-որ բան դուր չի՞ գալիս։ Կարող ես խզել պայմանագիրը և վճարել տուգանքը։
Եվ կխզե՜մ։ Քեզ լինի քո աշխատանքն էլ, գումարն էլ։
․․․ Ես գումար չաշխատեցի ու մի բան էլ իրեն պարտք մնացի։
Դե լավ, մի հուսահատվիր։ Հիմա ես կգնամ աշխատելու։
Կաշխատես ինձ մոտ մինչև հերթական հարկային ստուգումը։
Այսինքն երեք ամիս։Կպատրաստես բոլոր փաստաթղթերը և ․․․
Բայց կա մեկ պայման․․․
Ես համաձայն եմ, բայց տուգանքի չափը սահմանենք 2000 դոլար։
Բարի՜։ Ի գործ, Սիմո՜ն։
․․․ հետո զրուցեց ընկերուհու հետ․․․
Սիմոնը գնաց իր աշխատասենյակ, նստեց աթոռին և․․․ մի քիչ անուշ-անուշ քնեց։
․․․և կեսօրից հետո գնաց տուն։
․․․սուրճ խմեց, համակարգչային խաղեր խաղաց․․․
Իսկ առավոտյան ապրանքի ետևից եկան առաքիչները, բայց ոչինչ չստացան, քանի որ ոչ մի փաստաթուղթ պատրաս չէր։
Սիմո-ո-ո՜ն․․․
Ինչու՞ ոչինչ պատրաստ չէ։
Ինչու ես բարկանում շեֆ ջան։ Դեռ շատ ժամանակ ունենք, կանեմ էլի․․․
․․․ էլի զրուցեց ընկերուհու հետ․․․
․․․ողջ առավոտ Սիմոնը խաղաց համակարգչային խաղեր․․․
Սիմո՜ն, նորից ոչինչ չե՞ս արել։ Հաշվետվությունը պատրաստի՜ր։ Օրը ճա՜շ դառավ։
Վա՜յ քեզ աշխատող ասողի․․․
Ճի՜շտ է, ճաշի ժամն է, գնանք ընդմիջման։ Դե հետո կաշխատենք էլի։
Կեսօրին հայտնվեց տնօրենը։
․․․և ես չեմ կարող նրան հեռացնել, մինչև չավարտենք հարկային ստուգումը․․․
Նա շատ վատ աշխատող է, ոչինչ չի անում․․․
․․․եթե խզեմ պայմանագիրը, պիտի տուգանք վճարեմ․․․
Բարև Ձեզ, հարգելի՜ պարոն Թաթոս։ Դուք հիշու՞մ եք, որ խոստացել էիք գումար փոխանցել մեր բարեգործական ընկերությանը։
Սիմո՜ն, սեղանիս դիմում կա դրված։ Այնտեղ նշված հաշվեհամարին մեր հաշվից փոխանցիր 100000դրամ։
Ոչինչ, հիմա տնօրենին մի փոքրիկ անակնկալ կանենք։
BZZZZT
․․․Ընդամենը 100000 դրամ։ Ախ դու ագահ․․․
Սիմո-ո-ո՜ն․․․
Դու 10 000 000 դրա՞մ ես փոխանցել 100 000-ի փոխարեն։
Վա՜յ, Սիմո՜ն, չեղարկել էլ չենք կարող, գումարը արդեն երեխայի բուժմանն են ուղարկել։
Կներեք ինձ, շեֆ, զրոները սխալ եմ հաշվել․․․
Ո՜չ։
Որտեղի՞ց հայտնվեցիր իմ գլխին․․․
Պայմանագիրը խզե՞նք։
Լավ, ես իրենից ոնց ազատվե՞մ։
Մոտեցնեմ հարկային ստուգման օրը․․․
Այսպես շարունակվել չի կարող։ Պիտի, որպես իմ եղբայրը, ինձ օգնես ազատվել Սիմոնից։ Ուրիշին դիմել չեմ կարող։
Կձևացնես, որ ստուգում ես անցկացնում, որ առանց պայմանագիրը խզելու ազատվեմ Սիմոնից, քանի դեռ նա ինձ չի սննկացրել։
Քեզ կներկայացնեմ, որպես հարկային տեսուչ։
Համապատասխան պաստաթղթեր քեզ համար կպատրաստեմ ինքս։
Սիմո՜ն, ՊԵԿ-ը փոխել է մեր ստուգման օրը, այն կանցկացվի այսօր։ Ծանոթացի՜ր, սա պարոն Հովհաննիսյանն է՝ մեր ստուգումը անցկացնող հարկային տեսուչը։
Խնդրեմ՝ ահա ՊԵԿ-ի հրամանը և իմ փաստաթղթերը։
Հարկային տեսու՞չ․․․ Հիմա կտեսնենք, դու ինչ տեսուչ ես։
Այս մարդը ստու՜մ է։ Ես պիտի ստուգեմ նրա փաստաթղթերը, կտանեմ դրանք ՊԵԿ։
Թաթո՜ս, բռնի՜ր դրան։ Այդ կեղծ թղթերը ոչ- ո՜ք չպետք է տեսնի․․․
Հը՞, չլինի՞ թե պայմանագիրս ուզում ես խզել։
Վա՜յ, չտանես, Աստծու սիրուն․․․ սև լինի քո պատահելու օրը, էս ինչ փորձանք էր, որ ես ընկա մեջը․․․
Հա՛, ախպեր, հերիք էր․ արի՝ ինչ տուգանք տալու եմ, տամ, քեզանից ազատվեմ։ Իմ գրած պայմանն է, ես էլ պետք է տուժեմ։ Հիմի նոր եմ հասկանում էն հին խոսքը, թե՝ «Մարդ ինչ անի, իրեն կանի»։
Վերջ, Մանաս, պարտքը փակեցի և 1000 դոլար աշխատեցի։